Հասարակական

Կառավարական առանձնատան մոտ ցուցարարների և ոստիկանների հրմշտոցի հետևանքով կան բերման ենթարկվածներ

2 րոպեի ընթերցում

Կառավարական առանձնատան մոտ ցուցարարների և ոստիկանների հրմշտոցի հետևանքով կան բերման ենթարկվածներ

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Դիմադրություն» շարժման մասնակիցների և ոստիկանական ուժերի միջև Կառավարական առանձնատան մոտ հրմշտոց տեղի ունեցավ, արդյունքում կան բերման ենթարկվածներ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ ավելի վաղ «Դիմադրություն» շարժման մասնակիցները երթով Ազգային ժողովից շարժվեցին դեպի Կառավարություն, ապա Կառավարական առանձնատուն:

21:25 - «Դիմադրություն» շարժման մասնակիցները այս պահին Կառավարական առանձնատան մոտից շարժվում են դեպի Ֆրանսիայի հրապարակ:

ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ, պատգամավոր Իշխան Սաղաթելյանն ասաց, որ այնտեղ տեղի կունենա հանրահավաք, որի ընթացքում կքննարկվեն հետագա անելիքները:«Ոստիկանության և ցուցարարների միջև բախումների ընթացքում կան բերման ենթարկվածներ և տուժածներ»,-ասաց նա:

21:42 -Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը ֆեյսբուքի իր էջում գրել է, որ ժամը 21:10-ի դրությամբ «Հերացի» համալսարանական հիվանդանոց է շտապօգնության մեքենայով տեղափոխվել 7 քաղաքացի: Ներկա պահին նրանք գտնվում են հետազոտման փուլում:

22:20 – ԵՊԲ համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում կատարած հերթական գրառման միջոցով տեղեկացրել է, որ Ժամը 22:00-ի դրությամբ 20 քաղաքացի է գտնվում «Հերացի» համալսարանական հիվանդանոցում: Այդ ժամի տվյալներով՝ բոլորը հետազոտման փուլում են։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում