Հասարակական

Էլեկտրոնային եղանակով տրվել է 1010 շինթույլտվություն

1 րոպեի ընթերցում

Էլեկտրոնային եղանակով տրվել է 1010 շինթույլտվություն

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում աշխատանքներ են տարվում՝ ողջ հանրապետությունում շինթույլտվությունների էլեկտրոնային համակարգի ներդրման ուղղությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Քաղաքաշինության կոմիտեի ղեկավար Արմեն Ղուլարյանը ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանը:

Նա նախ հիշեցրեց, որ 2021-ի դեկտեմբերի 2-ին կառավարության որոշման մեջ փոփոխությունների մասին որոշում է ընդունվել, որի համաձայն հանրապետությունում սահմանվել են 4 համայնքներ՝ Կոտայքի մարզի Նաիրի, Արմավիրի մարզի Էջմիածին, Արարատի մարզի Մասիս և Լոռու մարզի Վանաձոր համայնքները, որտեղ շինթույլտվությունները տրամադրվում են բացառապես էլեկտրոնային ընթացակարգերով:

« 2022-ի հունիսի 1-ի դրությամբ համակարգի միջոցով նշված 4 համայնքներում ստացվել է շուրջ 1640 դիմում, արդեն մենք կարողացել ենք տրամադրել 1010 թույլտվություն: Դա խոսում է այն մասին, որ էլեկտրոնային շինթույլտվությունների համակարգի ներդրումը, տարածումը ամբողջ հանրապետությունում խիստ օրախնդիր հարց է, որի ուղղությամբ մենք աշխատում ենք»,-ասաց Ղուլարյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում