Հասարակական

Կարեն Վարդանյանը Հայաստանի 5 մանկատներին Հունիսի 1-ի առթիվ նվիրել է մեքենաներ ու անհրաժեշտ գույք

1 րոպեի ընթերցում

Կարեն Վարդանյանը Հայաստանի 5 մանկատներին Հունիսի 1-ի առթիվ նվիրել է մեքենաներ ու անհրաժեշտ գույք

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում գործում է 5 պետական մանկատուն, որտեղ ապրում է ծնողական խնամքից զրկված 591 երեխա: Հունիսի 1-ի՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ, երեխաների օրը տոն դարձնելու և հատուկ հաստատությունների կարիքները հոգալու նպատակով, բարերար Կարեն Վարդանյանը ավտոմեքենաներ, անհրաժեշտ գույք, կենցաղային տեխնիկա, հաշմանդամություն ունեցող երեխաների համար հարմարեցված սայլակներ և հատուկ աթոռներ է նվիրել մանկատներին: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել է 107 մլն դրամ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում