Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Օգոստոս 2022

Մհեր Գրիգորյանի գրասենյակը հաստատել է՝ սահմանազատման հանձնաժողովների երկրորդ նիստը տեղի կունենա Մոսկվայում

Մհեր Գրիգորյանի գրասենյակը հաստատել է՝ սահմանազատման հանձնաժողովների 
երկրորդ նիստը տեղի կունենա Մոսկվայում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հույս է հայտնել, որ հաջորդ շաբաթ Մոսկվայում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների երկրորդ նիստը։

«Արմենպրես»-ը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից հետաքրքրվեց՝ արդյո՞ք նման հանդիպում նախատեսված է։

Գրասենյակից հայտնեցին, որ հավանական է՝ հաջորդ շաբաթվա ընթացքում Մոսկվայում տեղի ունենա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի համանախագահությամբ ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի հանդիպում։

«Սահմանազատման հանձնաժողովների երկրորդ նիստի օրը դեռևս որոշված չէ, իսկ վայրը, այո, կլինի Մոսկվայում»,- փոխանցել են գրասենյակից։








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]