Քաղաքականություն

ՌԴ-ն շահագրգռված է, որ Սոթքի հանքավայրը գործի բնականոն և առանց ընդհատումների. Սերգեյ Կոպիրկին

2 րոպեի ընթերցում

ՌԴ-ն շահագրգռված է, որ Սոթքի հանքավայրը գործի բնականոն և առանց ընդհատումների. Սերգեյ Կոպիրկին

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը պետք է զերծ մնան այնպիսի քայլերից, որոնք կարող են սրել իրավիճակը և ստեղծել էսկալացիայի վտանգ:

«Մեր վերաբերմունքը բոլոր նմանատիպ դեպքերին որոշվում է այս մոտեցմամբ: Իհարկե, մենք շահագրգռված ենք, որ հանքավայրը գործի բնականոն և առանց ընդհատումների: Դա Հայաստանի համար շատ կարևոր է նաև սոցիալական տեսանկյունից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Կոպիրկինը՝ անդրադառնալով Սոթքի հանքավայրի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից արձակված կրակոցներին, որի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել հանքի աշխատակիցներից մեկը:

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որի համաձայն մայիսի 7-ին, ժամը 13։50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերի, ինչպես նաև Սոթքի ոսկու հանքավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել հանքավայրի աշխատակիցներից մեկը։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում