Տնտեսություն

Հայաստանի Հանրապետությունը այս տարեսկզբից մինչև ապրիլի 20-ը 1 միլիարդ դոլարից ավելի առևտրաշրջանառություն է ունեցել. Փաշինյան

1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետությունը այս տարեսկզբից մինչև ապրիլի 20-ը 1 միլիարդ դոլարից ավելի առևտրաշրջանառություն է ունեցել. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանը հունվարից մինչև ապրիլի 20-ը 1 միլիարդ դոլարից ավելի առևտրաշրջանառություն է ունեցել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մայիսի 5-ին տեղի ունեցած Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Իհարկե, այստեղ որոշակի դեր ունի գնաճը, բայց մեր բոլոր վերլուծությունները ցույց են տալիս, որ գնաճի դերը այդ ամբողջի մեջ կարող է լինել 15-20 տոկոս, և ոչ ավելին։ Այսինքն, մեկ միլիարդ դոլարից ավելի առևտրաշրջնառություն ենք ունեցել այս տարվա 3 ամսում, գումարած ապրիլի 20 օրը։ Սա շատ կարևոր է և որոշակի լավատեսություն է հաղորդում»,- հավելեց Փաշինյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում