Տնտեսություն

Տիգրան Մկրտչյանն ու Հարիս Թեոխարիսը քննարկել են Հայաստան–Հունաստան տնտեսական հարաբերությունները զարգացնելու հնարավորությունները

1 րոպեի ընթերցում

Տիգրան Մկրտչյանն ու Հարիս Թեոխարիսը քննարկել են Հայաստան–Հունաստան տնտեսական հարաբերությունները զարգացնելու հնարավորությունները

Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի տնտեսական դիվանագիտության համար պատասխանատու արտաքին գործերի փոխնախարար Հարիս Թեոխարիսի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հունաստանում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրությունից, հանդիպմանը քննարկվել են երկկողմ տնտեսական հարաբերությունները զարգացնելու հնարավորությունները։

Դեսպանը ներկայացրել է Հայաստանին ԵՄ կողմից առաջարկված ինքնավար առևտրային միջոցները (ATM), ինչը բոլորովին նոր պայմաններ է ստեղծում դեպի ԵՄ շուկաներ հայկական արտահանումների համար և էլ ավելի է նպաստում Հայաստան-ԵՄ հարաբերությունների սերտացմանը։

Փոխնախարար Թեոխարիսը ողջունել է Հայաստանում անցկացրած խորհդարանական ընտրությունների արդյունքները և ընդգծել է, որ Հունաստանը բոլոր հնարավոր միջոցներով աջակցել և աջակցում է Հայաստան-ԵՄ հարաբերութունների էլ ավելի խորացմանը։

Փոխնախարարը Հայաստանի դեսպանի հետ նաև քննարկել է հայկական արտադրանքները հունական ներկրողներին և դիստրիբյուտորներին ներկայացնելու տարբերակները։

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում