Մշակույթ

Հայաստանի ազգային կինոկենտրոնը դարձել է Կինոարխիվների միջազգային ֆեդերացիայի ասոցացված անդամ

2 րոպեի ընթերցում

Հայաստանի ազգային կինոկենտրոնը դարձել է Կինոարխիվների միջազգային ֆեդերացիայի ասոցացված անդամ

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի ազգային կինոկենտրոնն այսուհետ հանդիսանալու է Կինոարխիվների Միջազգային (FIAF) ասոցիացիայի ասոցացված անդամ, ինչը կարևոր ու նշանակալից ձեռքբերում է կինոկենտրոնի համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կինոկենտրոնի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ, բարձր գնահատելով կինոկենտրոնի վերջին տարիների գործունեությունը հայկական կինոժառանգության պահպանման, վերականգնման և հանրայնացման գործում, FIAF-ի գործադիր կոմիտեն պաշտոնապես հաստատել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի անդամակցության հայտը 2022-ի ապրիլի 27-ին Բուդապեշտում կայացած Կինոարխիվների միջազգային վեհաժողովի համագումարին։

«Հայաստանի ազգային կինոկենտրոնը ներկայացնում էր կինոժառանգության բաժնի ղեկավար Վիգեն Գալստյանը, որը հանդես եկավ ամփոփ զեկույցով, ներկայացնելով Հայաստանի ազգային կինոկենտրոնի արխիվային հավաքածուները, ֆիլմերի վերականգման նախագծերը և հայ կինոժառանգության միջազգային հանրայնացմանը միտված մոտալուտ ծրագրերը։ Վեհաժողովի ընթացքում կայացած աշխատանքային բազմաթիվ հանդիպումների շնորհիվ ձեռք են բերվել համագործակցության նախնական պայմանավորվածություններ մի շարք խոշոր հաստատությունների՝ Կալիֆորնիայի համալսարանի կինո և հեռուստատեսության արխիվի, Բոլոնիայի Il Cinema Retrovato կինոփառատոնի, Լիսաբոնի և Տուլուզի սինեմատեկաների, Էստոնիայի կինոթանգարանի, Բուլղարիայի և Ֆիլիպինների ազգային կինոարխիվների, Ջորջ Իսթման թանգարանի և այլ կազմակերպությունների հետ»,-ասվում է հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում