Հասարակական

Ճապոնացի հայագետը Ներսես Շնորհալու և Հայ Առաքելական Եկեղեցու մասին գիրք է հրատարակել

1 րոպեի ընթերցում

Ճապոնացի հայագետը Ներսես Շնորհալու և Հայ Առաքելական Եկեղեցու մասին գիրք է հրատարակել

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայում ՀՀ դեսպան Արեգ Հովհաննիսյանն օրերս ընդունել է հայագիտություն ուսումնասիրող ճապոնացի Կարեն Համադային, որը գիրք է հրատարակել հայ ականավոր եկեղեցական գործիչ, աստվածաբան, բանաստեղծ և երգահան Ներսես Շնորհալու և Հայ Առաքելական Եկեղեցու մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Ճապոնիայում Հայաստանի դեսպանությունը:

Գիրքը ճապոներեն առաջին աշխատությունն է, որն անդրադառնում է Ներսես Շնորհալու գործունեությանը և հայ քրիստոնեությանը: Գրքի մի մասը Համադան թարգմանել է Շնորհալու աշխատությունից՝ գրաբարով: Համադան մինչ այդ հեղինակել է մի շարք հոդվածներ Հայաստանում քրիստոնեության պատմության մասին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում