Միջազգային

Ֆիլիպիններում արեւադարձային փոթորկի զոհերի թիվը հասել Է 224-ի

1 րոպեի ընթերցում

Ֆիլիպիններում արեւադարձային փոթորկի զոհերի թիվը հասել Է 224-ի

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապրիլի 10-12-ը Ֆիլիպիններում մոլեգնած «Ագատոն» («Մեգի») արեւադարձային փոթորկի զոհերի թիվը հասել Է 224-ի, ավելի քան 2 միլիոն մարդ տուժել Է տարերքից, հետեւում Է Ֆիլիպինների տարերքների ռիսկերի նվազման եւ հետեւանքների վերացման ազգային խորհրդի հաշվետվությունից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ավելի վաղ խորհուրդը հաղորդել Էր 175 զոհի մասին:

Խորհրդի հաշվետվության համաձայն, 2 մլն 81 հազար 11 մարդ ոտւժել Է արեւադարձային փոթորկի հետեւանքով, տարերքը ավելի քան 175 հազար մարդու հարկադրել Է լքել իրենց տները: Դրա հետ մեկտեղ 76 բնակավայրերում Էլեկտրամատակարարման հետ կապված խափանումներ են եղել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում