Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը երկրորդն է իսպանական միջազգային մրցաշարում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը հաջող ելույթ է ունեցել իսպանական միջազգային մրցաշարում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Իսպանիայում կայացած «Սեմանա Սանտա են Տորվիեխա» մրցաշարում Կարեն Գրիգորյանը 9 հնարավորից հավաքելով 7,5 միավոր կիսեց 2-3-րդ տեղերը, սակայն լրացուցիչ միավորների շնորհիվ գրավեց երկրորդ հորիզոնականը: Մրցաշարի հաղթողը Ֆրանսիան ներկայացնող Խուլես Մուսարդն էր, ով հավաքեց 8 միավոր:
«Սեմանա Սանտա են Տորվիեխա» մրցաշարին մասնակցում էին 150 շախմատիստներ: