Ճապոնիայում հայտարարել են Ռուսաստանից ածխի ներմուծման փուլային կրճատման մասին
1 րոպեի ընթերցում
![Ճապոնիայում հայտարարել են Ռուսաստանից ածխի ներմուծման փուլային կրճատման մասին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2022/04/1080117.jpg)
ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիան փուլ առ փուլ կրճատելու Է Ռուսաստանից ածխի ներմուծումը: Այդ մասին ապրիլի 8-ին հայտարարել Է Էկոնոմիկայի, առեւտրի եւ արդյունաբերության նախարար Կոյիտի Հագիուդան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մենք կրճատելու ենք ներմուծումը: Վերջին հաշվով մենք ձգտելու ենք այն բանին, որպեսզի չներմուծենք (ռուսաստանյան ածուխը)»,-նախարարը ապրիլի 7-ին ասել Է լրագրողներին:
Հագիուդան նաեւ պարզաբանել Է, որ Ճապոնիան ռուսաստանյան ածխի փոխարինող Է փնտրելու, որպեսզի նվազեցնի այդ քայլի ազդեցությունը բնակչության եւ արդյունաբերության վրա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: