Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Հայաստանում մեկ օրում հաստատվել է Covid-19-ի 16 դեպք. մահվան դեպք չի արձանագրվել

Հայաստանում մեկ օրում հաստատվել է Covid-19-ի 16 դեպք. մահվան դեպք չի 
արձանագրվել

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ապրիլի 6-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 հազար 610 դեպք, որից 410 հազար 252-ը`առողջացած, 8619-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2060 բուժառու:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Մեկ օրում կատարվել է 2479 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 16 նոր դեպք, առողջացել է 23 քաղաքացի, մահվան դեպք չի արձանագրվել:

Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 988 հազար 475 -ի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am