Միջազգային

ԱՄՆ-ն շահագրգռված չէ Ռուսաստանում իշխանափոխությամբ․ Քամալա Հարիս

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն շահագրգռված չէ Ռուսաստանում իշխանափոխությամբ․ Քամալա Հարիս

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը հայտարարել է, որ ԱՄՆ-ն շահագրգռված չէ Ռուսաստանում իշխանափոխությամբ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հարիսն այդ մասին ասել է MSNBC-ին տված հարցազրույցում։

«Թույլ տվեք շատ պարզ ասել. Մենք [ԱՄՆ] շահագրգռված չենք ռեժիմի փոփոխությամբ. Սա մեր քաղաքականությունը չէ», - հայտարարել է նա:

Ըստ Հարիսի, ԱՄՆ-ի քաղաքականությունն ի սկզբանե նպատակ է ունեցել ստիպել Ռուսաստանին կրել «իրական կորուստներ կոշտ պատժամիջոցների միջոցով», ինչպես նաև հումանիտար օգնություն տրամադրել Ուկրաինային և խաղաղ բնակիչներին:

Ռուսաստանում «ռեժիմի փոփոխությունը» ՆԱՏՕ-ի նպատակը չէ, ավելի վաղ վստահեցրել էր Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։ Ռուսաստանում «ռեժիմի փոփոխության» ծրագրերի բացակայության մասին հայտարարել են նաև Բրիտանիայում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում