Սպորտ

Հայ շախմատիստները հաջող են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում

1 րոպեի ընթերցում

Հայ շախմատիստները հաջող են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայացնող շախմատիստները մեկնարկեցին Եվրոպայի անհատական առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի անդրանիկ տուրում հաղթանակ տոնեցին Գաբրիել Սարգսյանը, Շանթ Սարգսյանը, Հայկ Մանուկյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Արթուր Դավթյանը: Միավորը կիսեցին Ռոբերտ Հովհննիսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Մամիկոն Ղարիբյանը և Էմին Օհանյանը:

Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունն այս տարի անցկացվում է Սլովենիայի Բրեժիցե քաղաքում: Այն կմեկնարկի մարտի 26-ին և կեզրափակվի ապրիլի 7-ին: Մրցաշարի բացման պաշտոնական արարողությունը կկայանա մարտի 26-ին: Այն բաղկացած է 11 տուրից և անցկացվում է շվեյցարական մրցակարգով: Մրցանակային ֆոնդը կազմում է 100 հազար եվրո, որից առաջին հորիզոնականը զբաղեցրած շախմատիստ կստանա 20 հազար, երկրորդը` 15 հազար և երրորդը` 10 հազար եվրո:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում