Միջազգային

Ասադը խոսել է Մերձավոր Արևելքի երկրների կողմից ԱՄՆ աջակցությանն այլընտրանք փնտրելու անհրաժեշտության մասին

1 րոպեի ընթերցում

Ասադը խոսել է Մերձավոր Արևելքի երկրների կողմից ԱՄՆ աջակցությանն այլընտրանք փնտրելու անհրաժեշտության մասին

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի և Աֆղանստանի շուրջ իրադրությունը ստիպում է Մերձավոր Արևելքի երկրներին ԱՄՆ աջակցությանն այլընտրանք փնտրել: Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը, այս մասին Իրանի ԱԳ նախարարի հետ հանդիպմանը հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը:

«Աֆղանստանում ԱՄՆ պարտությունից հետո և հատկապես Ուկրաինայի շուրջ իրադարձությունների ֆոնին ակնհայտ դարձավ, որ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն չեն կարող որևէ կերպ ազդել միջազգային իրադրության վրա: Այդ իսկ պատճառով տարածաշրջանի երկրները փնտրում են նոր միավորումներ՝ որպես այլընտրանք ամերիկյան կողմի աջակցության»,- հայտարարել է Ասադը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում