Երևանում՝ 11:07,   29 Մայիս 2024

Թբիլիսիում մինչև ապրիլի 24-ն անցկացվելու են Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված ցուցադրություններ

Թբիլիսիում մինչև ապրիլի 24-ն անցկացվելու են Հայոց ցեղասպանության տարելիցին 
նվիրված ցուցադրություններ

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսիի Իլիա Ճավճավաձեի պողոտայում՝ Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի մոտակայքում, անցկացվել է  «Հայոց Մեծ եղեռն և մշակութային ցեղասպանություն» թեմայով լուսանկարների ցուցադրություն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վրաստանում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ այն կազմակերպել էր «Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպությունը:

Նշվում է, որ նախաձեռնությունը լինելու է շարունակական, և մինչև ապրիլի 24-ը նախատեսվում է նույն թեմայով ցուցադրություններ կազմակերպել նաև Թբիլիսիի տարբեր այլ թաղամասերում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am