Միջազգային

ՌԴ-ն պնդում է, որ Կիևը հարձակում էր նախապատրաստում Դոնբասում. հրապարակվել է գաղտնի փաստաթուղթ

1 րոպեի ընթերցում

ՌԴ-ն պնդում է, որ Կիևը հարձակում էր նախապատրաստում Դոնբասում. հրապարակվել է գաղտնի փաստաթուղթ

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտնել է, որ ՌԴ զինվորականների ձեռքի տակ են հայտնվել Ուկրաինայի ազգային գվարդիայի փաստաթղթեր, որոնք ապացուցում են, որ Կիևը մարտին հարձակում է նախապատրաստել Դոնբասում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՌԴ ՊՆ ներկայացուցիչը նշել է, որ հատուկ ռազմական օպերացիայի անցկացման ընթացքում ՌԴ զինծառայողների ձեռքի տակ են ընկել Ուկրաինայի ազգային գվարդիայի հրամանատարության գաղտնի փաստաթղթեր: «Այդ փաստաթղթերը ապացուցում են, որ Կիևը 2022 թվականի մարտին Դոնբասում հարձակվողական օպերացիա են նախապատրաստել»,- ասել է Կոնաշենկովը:

ՌԴ ՊՆ-ն հրապարակել է այդ փաստաթղթերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում