Երևանում՝ 11:07,   4 Հունիս 2024

Վահագն Խաչատուրյանը նախագահի պաշտոնը կստանձնի ԱԺ հատուկ նիստում

Վահագն Խաչատուրյանը նախագահի պաշտոնը կստանձնի ԱԺ հատուկ նիստում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի կողմից Հայաստանի Հանրապետության նախագահ ընտրված Վահագն Խաչատուրյանը պաշտոնը կստանձնի ԱԺ հատուկ նիստում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Խաչատուրյանի ընտրության արդյունքները հայտնելուց հետո ԱԺ փոխնախագահ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը հիշեցրեց, որ Սահմանադրության և ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ Հանրապետության նախագահը պաշտոնը ստանձնում է ԱԺ հատուկ նիստում, որն արտահերթ ընտրության դեպքում գումարվում է Հանրապետության նախագահի ընտրվելուց հետո 10-րդ օրը:

Հատուկ նիստի անցկացման կարգը սահմանվում է ԱԺ նախագահի առաջարկությամբ, խորհրդի որոշմամբ: Այսպիսով` Աժ խորհրդի որոշմամբ՝ հատուկ նիստը կգումարվի:

Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը ներկայացրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը: Ընդդիմադիր խմբակցությունների ընտրության գործընթացին չեն մասնակցել: Խաչատուրյանն ընտրվել է երկրորդ փուլով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am