Քաղաքականություն

Իրանը գետնի վրա ներգրավված է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կյանքի կոչմանը․ ԱԳ փոխնախարար

2 րոպեի ընթերցում

Իրանը գետնի վրա ներգրավված է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կյանքի կոչմանը․ ԱԳ փոխնախարար

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը չի տեսնում և չի պատկերացնում որևէ հետքայլ Հայաստան-Իրան հարաբերություններում՝ հաշվի առնելով այդ հարաբերությունների բնույթը և այն շահերը, որոնք երկու երկրներն ունեն տարածաշրջանում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կոստանյանն այս մասին ասաց ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանը:

«Չեմ պատկերացնում անգամ որևէ հետքայլ՝ անկախ Հայաստանում կամ Իրանում այդ պահին գործող կառավարությունների կազմից»,- հավելեց նա։

Փոխնախարարի խոսքով՝ Հայաստանը և Իրանը միասին իրականացնում մի շարք տնտեսական և ենթակառուցվածքային խոշոր նախագծեր։ «Իրանի Իսլամական Հանրապետությունն առաջիններից էր, որ ողջունել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և այսօր էլ գետնի վրա նրանք ներգրավված են «Խաղաղության խաչմերուկ»-ի կյանքի կոչմանը։ Սա վերաբերվում է Ագարակ-Քաջարան 32 կմ ճանապարհահատվածին, որը կառուցվում է իրանական ընկերությունների կողմից, Մեղրիի անցակետի արդիականացման աշխատանքները նույնպես իրանական ընկերություն է իրականացնում։ Իրանական ընկերությունները ակտիվորեն մասնակցում են նաև ճանապարհաշինարարական այն տենդերներին, որոնք Հայաստանի Հանրապետությունը հաստատում է»,-եզրափակեց Կոստանյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում