Հասարակական

COVID-19.Հայաստանում գրանցվել է վարակվելու 700, մահվան 14 նոր դեպք

1 րոպեի ընթերցում

COVID-19.Հայաստանում գրանցվել է վարակվելու 700, մահվան 14 նոր դեպք

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում փետրվարի 20-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 415 հազար 464 դեպք, որից 390 հազար 606-ը`առողջացման, 8322-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությունից փաստացի բուժում է ստանում 14 հազար 946 բուժառու: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Մեկ օրում կատարվել է 3964 թեստավորում,հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 700 նոր դեպք, առողջացել է 1826 քաղաքացի, արձանագրվել է մահվան 14 դեպք:

Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 861 հազար 679-ի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում