Հասարակական

ՌԴ խաղաղապահները ԲՏՌ-82Ա զրահամեքենաների ներգրավմամբ Լեռնային Ղարաբաղում զորավարժություն են անցկացրել

1 րոպեի ընթերցում

ՌԴ խաղաղապահները ԲՏՌ-82Ա զրահամեքենաների ներգրավմամբ Լեռնային Ղարաբաղում զորավարժություն են անցկացրել

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտական պատրաստության պլանային պարապմունքների շրջանակներում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի զինծառայողները Լեռնային Ղարաբաղի զորավարժարաններից մեկում ԲՏՌ-82Ա զրահամեքենաների ներգրավմամբ անցկացրել են զորավարժություն:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՌԴ խաղաղապահների «Տելեգրամ» էջից, զրահամեքենաների անձնակազմերը մշակել են վարման նորմատիվներ, բարձր արագությամբ հաղթահարել են խոչընդոտները և ԲՏՌ-82Ա-ի հաստիքային զենքերից կատարել են հրաձգություն անհատական և խմբակային թիրախների վրա:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում