Սպորտ

Ֆուտբոլի ընտրանին պահպանել է դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում

1 րոպեի ընթերցում

Ֆուտբոլի ընտրանին պահպանել է դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում պահպանել է դիրքը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան` ՖԻՖԱ-ն, հրապարակել է նոր վարկանիշային աղյուսակը, որտեղ Հայաստանի ընտրանին մնացել է նույն` 92-րդ հորիզոնականում:

Դասակարգման աղյուսակի առաջին երկու տեղերն զբաղեցնում են համապատասխանաբար Բելգիան և Բրազիլիան: Տասնյակում են նաև Ֆրանսիան, Արգենտինան, Անգլիան, Իտալիան, Իսպանիան, Պորտուգալիան, Մեքսիկան, Դանիան և Նիդերլանդները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում