Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 2811 նոր դեպք. մահացել է 6 քաղաքացի
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում փետրվարի 9-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 396 հազար 885 դեպք, որից 359 հազար 456-ը`առողջացած, 8108-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 27 հազար 762 բուժառու:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
Մեկ օրում կատարվել է 7297 թեստավորում,հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2811 նոր դեպք, առողջացել է 3291 քաղաքացի, արձանագրվել է մահվան 6 դեպք:
Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 797 հազար 392-ի: