Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 2486 նոր դեպք. մահացել է 5 քաղաքացի
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում փետրվարի 8-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 394 հազար 74 դեպք, որից 356 հազար 165-ը`առողջացած, 8102-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 28 հազար 251 բուժառու:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
Մեկ օրում կատարվել է 6807 թեստավորում,հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2486 նոր դեպք, առողջացել է 3180 քաղաքացի, արձանագրվել է մահվան 5 դեպք:
Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 790 հազար 95-ի: