«Նոան» տնային հանդիպումները կանցկանցի Արմավիրի նոր մարզադաշտում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսուհետ «Նոան» իր տնային հանդիպումները կանցկացնի Արմավիրի քաղաքային մարզադաշտում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Արմավիրի քաղաքային մարզադաշտը վերանորոգությունից հետո շահագործման էր հանձնվել 2021 նոյեմբերին:
Այն տեղավորում է 3 100 հանդիսական: Կից գործում են արհեստական խոտածածկով 4 փոքր դաշտեր: