Հասարակական

Գրիգոր Մինասյանն անդրադարձավ ազատ խոսքի իրավունքին վերաբերվող Freedom House-ի հայտարարությանը

2 րոպեի ընթերցում

Գրիգոր Մինասյանն անդրադարձավ ազատ խոսքի իրավունքին վերաբերվող Freedom House-ի հայտարարությանը

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ազատ խոսքի իրավունքի չարաշահում կար, և այդ իսկ պատճառով նպատակահարմար էր Քրեական օրենսգրքում ծանր վիրավորանքը քրեականացնող նոր դրույթի կիրառել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը, անդրադառնալով Freedom House հասարակական կազմակերպությունը հայտարարությանը, որով մտահոգություն է հայտնել ՀՀ Քրեական օրենսգրքի ծանր վիրավորանքը քրեականացնող նոր դրույթի կիրառմամբ ՀՀ քաղաքացու նկատմամբ կայացված առաջին դատավճռով:

«Քանի որ բոլորս ականատես եղանք, որ մեր երկրում ազատ խոսքի իրավունքի չարաշահում կար, դրա համար նպատակահարմար է գտնվել նման օրենսդրական փոփոխություններ իրականացնել: Ինչ վերաբերվում է մեր գործընկերների մտահոգություններին՝ դրանք բոլորը լսելի են, և ապագայում, եթե ինչ-որ փոփոխություններ նախատեսվեն, բոլորս ականատես կլինենք, սակայն պետք է հաշվի առնենք, որ կա խնդիր և այդ խնդիրը պետք լուծվեր: Այժմ սա է լուծումը, որպեսզի նման դրսևորումներ մեր երկրում չլինեն»,- ասաց Մինասյանը:

Freedom House հասարակական կազմակերպությունը հայտարարության մեջ նշվում է, որ այս օրենսդրության կիրարկումը, որի արդյունքում միայն 2022 թվականին հարուցվել է ավելի քան 260 քրեական գործ, խորհրդանշում է Հայաստանում ժողովրդավարական նորմերի ակնհայտ հետընթաց և երկյուղալի ազդեցություն է գործում ազատ խոսքի համար:

Freedom House հասարակական կազմակերպությունը ևս մեկ անգամ կոչ է անում խորհրդարանին չեղարկել այս օրենքը, որը, ըստ կազմակերպության կոպտորեն խախտում է Հայաստանի Սահմանադրությունը, երկրի՝ ԵԱՀԿ պարտավորություններն ու Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ամրագրված սկզբունքները, որի կողմ է Հայաստանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում