Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Միքայել Միքայելյանը և Թինա Կարապետյանը Պեկինի ՕԽ բացման արարողության Հայաստանի դրոշակակիրներն են

Միքայել Միքայելյանը և Թինա Կարապետյանը Պեկինի ՕԽ բացման արարողության Հայաստանի դրոշակակիրներն են

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ձմեռային Օլիմպիական խաղերի բացման պաշտոնական արարողությունում Հայաստանի դրոշակակիրներն են Միքայել Միքայելյանը և Թինա Կարապետյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Չինաստանի մայրաքաղաքՊեկինում մեկնարկում են ձմեռային Օլիմպիական խաղերը: Կազմկոմիտեն չի հրաժարվելպատվիրակությունների  ավանդական շքերթից. Ինչպես Տոկիոյում, Պեկինում նույնպես,յուրաքանչյուր երկրից կլինեն  երկու դրոշակակիր (կին և տղամարդ)՝ գենդերայինհավասարությունը պահպանելու համար։ Հայաստանի թիմում այդ պատվավոր առաքելությունըՀԱՕԿ –ը ընձեռել է գեղասահորդ Թինա Կարապետյանին և դահուկավազորդ ՄիքայելՄիքայելյանին:

Միքայել Միքայելյանը և առհասարական Միքայելյան ընտանիքը Օլիմպիական խաղերի ռեկորդակիր է:  Միքայելյանների ընտանիքն Աշոցքից, յուրահատուկ ցուցանիշ է գրանցելՕլիմպիական խաղերի պատմության մեջ: Մայրը՝ Ալլա Միքայելյանը, որդիները՝ Սերգեյ և ՄիքայելՄիքայելյանները 5 ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողությունների ժամանակհանդիսացել են Հայաստանի դրոշակակիրներ (Ալլա Միքայելյան - 1998թ. Նագանո, ՍերգեյՄիքայելյան - 2014թ. Սոչի, Միքայել Միքայելյան - 2016թ. Լիլլեհամմեր (ԵրիտասարդներիՕլիմպիական խաղեր):

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]