Հասարակական

Պատմության հետագծով

2 րոպեի ընթերցում

Պատմության հետագծով

ԵՐԵՎԱՆ, 3ՓԵՏՐՎԱՐԻ,ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1911 թ. փետրվարի 3-ին ծնվել է Գարեգին Սեւունցը՝ հայ արձակագիր, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1967)։

-1933 թ. փետրվարի 3-ին մահացել է Հակովբոս Տաշյանը՝ հայ ձեռագրագետ, բանասեր, լեզվաբան, հայագետ (ծնվ.՝ 1866 թ.)։ Տաշյանի գիտական հարուստ ժառանգության մեջ առանձնանում է «Ցուցակ հայերէն ձեռագրաց մատենադարանին Մխիթարեանց ի Վիեննա» (1895) աշխատությունը, որը կազմելիս նա ի հայտ է բերել «մեծագույն գիտնականի հմտություն, գործելու հազվագյուտ ուժ» (հայագետ Պ. Ֆետտեր)։ Հայ բանասիրության մեջ ցուցակագրման Տաշյանի եղանակն անվանվել է «տաշյանական ոճ»։ Ձեռագրացուցակում ընդգրկված են Վիեննայի Մխիթարյան մատենադարանի 571 ձեռագիր մատյաններ, 7 ներդիր նկարներ։

-1966 թ. փետրվարի 3-ին «Լունա-9» միջտիեզերական ավտոմատ կայանն առաջին անգամ վայրէջք կատարեց Լուսնի վրա։

-1998 թ. փետրվարի 3-ին Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց։

-1468 թ. փետրվարի 3-ին մահացել է Յոհան Գուտենբերգը՝ գերմանացի դարբին, ոսկերիչ եւ գյուտարար, ով հայտնագործեց ժամանակակից գրքի տպագրության տեխնիկան։ 15-րդ դարի կեսերին նա ստեղծեց իր շարժական տպագրահաստոցը, որը հիմք դրեց տպագրական հեղափոխությանը Եվրոպայում եւ համարվում է արդի ժամանակի կարեւորագույն հայտնագործություններից մեկը։

-1488 թ. փետրվարի 3-ին Բարդուղիմեոս Դիասի նավերը հասան Աֆրիկայի ափերը՝ Բարեհուսո հրվանդանի մոտ։

-1509 թ. փետրվարի 3-ին Դիու քաղաքի մոտ տեղի ունեցած ճակատամարտում Պորտուգալիան հաղթանակ տարավ մամլուքական կայսրության նկատմամբ. Հնդկաստանը դարձավ Պորտուգալիայի գաղութ։

Ա. Հ.

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում