Միջազգային

Պուտինն ու Ջոնսոնը քննարկել են Ուկրաինայի շուրջ իրադրությունը

1 րոպեի ընթերցում

Պուտինն ու Ջոնսոնը քննարկել են Ուկրաինայի շուրջ իրադրությունը

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ՝ անդրադառնալով Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին: Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Կրեմլը:

«Պուտինը Ջոնսոնի հետ զրույցում ընդգծել է ՆԱՏՕ-ի անպատրաստ լինելը՝ ադեկվատ արձագանքելու ռուսական կողմի մտահոգություններին: Պուտինը Ջոնսոնին հայտարարել է, որ Կիևը խրոնիկ սաբոտաժի է ենթարկում Մինսկի համաձայնությունները»,- հայտնել է ՏԱՍՍ-ը: Կողմերը քննարկել են նաև ՌԴ անվտանգության ամրագրված երաշխիքների երկարատև իրավական ապահովման հարցը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում