Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Լավրովը եւ Բլինքենը հեռախոսազրույց կունենան փետրվարի 1-ին

Լավրովը եւ Բլինքենը հեռախոսազրույց կունենան փետրվարի 1-ին

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեքշաբթի օրը՝ փետրվարի 1-ին, կկայանա ՌԴ ԱԳ նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Այդ մասին հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Անմիջակա հանդիպում չի պլանավորվում»,-լրագրողներին հայտնել Է Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Այսպես Է նա մեկնաբանել ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների՝ այդ շաբաթ պլանավորվող շփման վերաբերյալ Վաշինգտոնում պաշտոնական անձանց հայտարարությունները: Լավրովի եւ Բլինքենի բանակցություններն անցկացվել են հունվարի 21-ին Ժնեւում: Ավելի ուշ ԱՄՆ-ը Ռուսաստանին ներկայացրել Է անվտանգութան երաշխիքների շուրջ առաջարկությունների գրավոր պատասխանը: Հունվարի 26-ին Բլինքենը հայտարարել Է, թե հուսով Է, որ Լավրովի հետ զրույց կունենա առաջիկա օրերին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am