Սպորտ

«Ռոմա»-ն չի երկարաձգի պայմանագիրը Մխիթարյանի հետ 

2 րոպեի ընթերցում

«Ռոմա»-ն չի երկարաձգի պայմանագիրը Մխիթարյանի հետ 

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալական «Ռոմա»-ն չի երկարաձգի պայմանագիրը Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում էLa Repubblica-ն: Հայ կիսապաշտպանը պայմանագրի ավարտից հետո ձեռք կբերի ազատ գործակալի կարգավիճակ և կկարողանա առանց վճարի տեղափոխվել այլ թիմ: Ըստ պարբերականի, նման որոշման համար միտք է եղել Մխիթարյանի` տարեկան 3 միլիոն եվրո աշխատավարձը:

Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն է: Նրա դեբյուտը հավաքականում կայացել է 2007 թվականի հունվարին: Մխիթարյանը հանդես է եկել Եվրոպայի լավագույն լիգաներում: Նա եղել է «Արսենալի» և «Մանչեսթեր Յունայթեդի» (2016-2018) ֆուտբոլիստ: Նա 2017 թվականի «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում Եվրոպայի լիգայի եզրափակիչում գոլի է խփել՝ դրանով իսկ դառնալով եվրոպական խոշոր գավաթ նվաճած առաջին հայ ֆուտբոլիստը։ 2013-2016 թվականներին հանդես է եկել Դորտմունդի «Բորուսիայի» կազմում և 2015-2016թթ․ մրցաշրջանում ճանաչվել է Բունդեսլիգայի լավագույն ֆուգբոլիստ՝ 52 հանդիպումներում դառնալով 23 գոլի և 32 գոլային փոխանցման հեղինակ։ Նա նաև խաղացել է Դոնեցկի «Շախտյորում» (2010-2013) և Դոնեցկի «Մետալուրգում» (2009–2010)։ «Փյունիկում» (1995-2006) խաղալուն զուգահեռ Մխիթարյանը հանդես է եկել նախ երկրի երիտասարդական հավաքականում, իսկ 17 տարեկանում՝ արդեն մեծահասակների հավաքականում որպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Նա ՀՀ նախագահի կողմից ստացել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների» համար առաջին աստիճանի շքանշան և 10 անգամ ճանաչվել է Տարվա լավագույն հայ ֆուտբոլիստ։

Նա տիրապետում է 7 լեզվի (հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, պորտուգալերեն և իտալերեն):

Հենրիխն ավարտել է Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտն ու Սանկտ Պետերբուրգի Արտաքին տնտեսական կապերի ինստիտուտի երևանյան մասնաճյուղը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում