Զինվորի տան տղաներն աշխատանք կունենան քաղավիացիայի ոլորտում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զինվորի տանը վերականգնողական բուժում ստացող 44-օրյա պատերազմին վիրավորված տղաներն աշխատանք կունենան քաղավիացիայի ոլորտում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Զինվորի տուն վերականգնողական կենտրոնը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։
«Զինվորի տուն վերականգնողական կենտրոնն ու Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն այսօր գործակցության հուշագիր են ստորագրել»,- նշված է հրապարակման մեջ:
Քաղավիացիայի կոմիտեն սեփական նախաձեռնությամբ դասընթացներ կկազմակերպի Զինվորի տան բոլոր այն տղաների համար, ովքեր ցանկություն կհայտնեն այս ոլորտում մասնագիտանալ և աշխատել:
Տղաներին կառաջարկվեն տարբեր դասընթացներ, հետևաբար նաև՝ տարբեր աշխատատեղեր: Տղաների ֆիզիկական որոշ սահմանափակումներ, ըստ կոմիտեի նախագահի, խոչընդոտ չեն: