Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Մայիս

Քաղցկեղի դեմ վիրահատական միջոցներն անվճար դարձնելուց հետո դիմելիության մեծ աճ է գրանցվել. Ավանեսյան

Քաղցկեղի դեմ վիրահատական միջոցներն անվճար դարձնելուց հետո դիմելիության մեծ 
աճ է գրանցվել. Ավանեսյան

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղցկեղի դեմ բուժման շրջանակներում վիրահատական միջոցների անվճար դառնալուց հետո դիմելիության բավականին մեծ աճ է գրանցվել, ինչը ցույց է տալիս, որ այն հասանելի է դարձել  քաղաքացիների համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նա շեշտեց, որ քաղցկեղը  մահացության առումով Հայաստանում զբաղեցնում է երկրորդ տեղը: Վերջին երեք տարիներին ներդրվել են մի շարք ծրագրեր, որոնք կօգնեն  քաղցկեղի վաղ հայտնաբերմանը,  կանխարգելմանը, այնուհետև բուժումն ավելի արդյունավետ և որակյալ կազմակերպելուն և այդ ծառայությունը ավելի հասանելի դարձնելուն: Եթե նախկինում ֆինանսական պատճառներով մարդիկ հետաձգում էին բուժման գործընթացը, ապա հիմա ունեն դրական և արդյունավետ բուժման ընթացք:

«2021 թվականին մեկնարկել է սքրինինգային ծրագիրը, որի շրջանակներում մինչև օրս հետազոտել ենք 7 հազար կնոջ: Այն պիլոտային ծրագիր է և իրականացվում է  երեք մարզերում՝ Սյունիքում, Տավուշում և Լոռիում: Շարունակաբար փորձելու ենք ընդգրկել նաև հաջորդ մարզերը: Նշեմ, որ 7 հազար հետազոտված կանանցից 700-ից ավելիի մոտ հայտնաբերվել են որոշակի խնդիրներ և հավելյալ հետազոտությունների արդյունքում նրանցից մոտ 80-ին որոշակի բժշկական օգնություն է ցուցաբերվել, ինչի արդյունքում վաղ շրջանում մենք կարողացել ենք կանխել դրանց բարդացումը»,-ասաց Անահիտ Ավանեսյանը:

Նախարարի խոսքով՝  կարևոր բաղադրիչ է համարվում դեղորայքային ապահովման ընդլայնումը: 2021 թվականին պատվերի շրջանակներում 195 կին օգտվել է պետական բավական թանկարժեք  դեղորայքից, որի ամբողջական կուրսն ընդունելուց հետո հնարավորություն է տալիս  առողջացման բավականին լավ ցուցանիշներ գրանցել:

Նա նշեց, որ պետք է ամեն ինչ անեն,  որ պացիենտները հնարավորինս շուտ դիմեն բժշկի և ստանան բժշկական օգնությունը այն ժամանակահատվածում, երբ հնարավոր կլինի կանխել հետագա բարդացումները և լիարժեք վերականգնել բնականոն կյանքը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]