Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Պատվաստումները՝ անգամ փոփոխվող շտամների առկայության պարագայում, ցույց են տալիս իրենց արդյունավետությունը

Պատվաստումները՝ անգամ փոփոխվող շտամների առկայության պարագայում, ցույց են 
տալիս իրենց արդյունավետությունը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արագ տարածվող «Օմիկրոն» շտամի պարագայում,  արձանագրվող վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ  դրա ընթացքը պատվաստում ստացած քաղաքացիների մոտ բավական թեթև է: Կարելի է ասել, որ պատվաստումները՝ անգամ այս փոփոխվող շտամների առկայության պարագայում, ցույց են տալիս իրենց արդյունավետությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝այս մասին դեկտեմբերի 22-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նա շեշտեց, որ  2021 թվականին  շարունակել են  Covid 19-ը համավարակի  դեմ պայքարը, ինչին զուգահեռ սկսել են պատվաստումային գործընթացը: Կարողացել են  Հայաստանում ապահովել առկա և հասանելի պատվաստանյութերի գրեթե բոլոր տեսակների առկայությունը: Կազմակերպել են առաջնային օղակի վերապատրաստման  և հզորացման մեծ աշխատանք, որպեսզի ամբուլատոր և պոլիկլինիկական համակարգը ունակ լինի ընդունելու մեծաթիվ քաղաքացիների: Բացի այդ, ստեղծվել են շարժական կետեր և տնային այցեր իրականացնող շարժական թիմեր, որոնք հնարավորինս արագ ընթացքով ապահովում են պատվաստումային գործընթացը:

«Ցավոք, տարվա առաջին կեսին պատվաստումային գործընթացը բավականին դանդաղ էր ընթանում, բայց լայնածավալ տեղեկատվական աշխատանքների և հանրային արշավի շրջանակներում մեզ հաջողվեց աշնանն ակտիվացնել գործընթացը, և այսօր էլ աշխատանքները շարունակվում են: Այս պահի դրությամբ առաջին դեղաչափը ստացած քաղաքացիների թիվը հասնում է գրեթե 1 միլիոնի: Սկսել ենք արդեն խթանիչ դեղաչափի լայնածավալ օգտագործումը և քաղաքացիներին հորդորում ենք 6 ամիսը լրանալուց հետո անպայման ստանալ նաև այդ դեղաչափը»,- ասաց Անահիտ Ավանեսյանը: 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]