Հասարակական

Վիրավոր զինվորներին բժշկական օգնություն ցուցաբերելու համար 2021 թվականին տրամադրվել է 6 միլիարդ 700 միլիոն դրամ

2 րոպեի ընթերցում

Վիրավոր զինվորներին բժշկական օգնություն ցուցաբերելու համար 2021 թվականին  տրամադրվել է 6 միլիարդ 700 միլիոն դրամ

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վիրավոր զինվորներին վերականգնողական բժշկական օգնություն տրամադրելու համար 2021 թվականին նախատեսված ծրագիր շրջանակներում 3 միլիարդ 296 միլիոն դրամ հատկացումը տարվա ընթացքում անընդհատ վերանայվել է. պետական բյուջեից 2021 թվականին ծրագրի համար նախատեսված ընդհանուր գումարը կազմել է 6 միլիարդ 700 միլիոն դրամ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հունվարի 24-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նա շեշտեց, որ 2021 թվականին նախարարության ուշադրության կենտրոնում եղել է և շարունակելու է մնալ հետպատերազմական իրավիճակով պայմանավորված վիրավոր զինվորներին վերականգնողական բժշկական օգնության ամբողջական տրամադրումը: Տրամադրված գումարի չափը խոսում է այն մասին, որ զինծառայողներին և նրանց ընտանիքներին տրամադրվող բժշկական օգնության ծավալը մեծապես աճել է:

«Պետք է ասեմ, որ այս ծրագիրը իր ֆինանսավորման մեխանիզմներով որոշակի առումով առանձնանում է մեր ընդհանուր ծրագրերից: Այն ֆինանսավորվում է օֆերտայի սկզբունքով, այսինքն՝ ծառայություները մատուցելու կատարողականի հիմքով, և, կարելի է ասել, սահմանափակված չէ տարեկան բյուջետային շրջանակներով»,- ասաց Ավանեսյանը՝ հավելելով, որ ընտրել են ծրագրի ֆինանսավորման այդ մեխանիզմը՝ հասկանալով հարցի կարևորությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում