ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը Պեկինի ձմեռային Օլիմպիական խաղերում կունենա 6 մասնակից:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ՀԱՕԿ-ը: Դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիան ՀԱՕԿ-ին տեղեկացրել է Պեկինի ձմեռայինՕլիմպիական խաղերինհայաստանցի չորս մարզիկների մասնակցության մասին:
Համապատասխան միավորների շնորհիվ տեղ է հատկացվել դահուկավազորդներ Միքայել Միքայելյանին, Կատյա Գալստյանին, Անգելինա Մուրադյանին և լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանին:
Հիշեցնենք, որ օլիմպիական արտոնագիր ունի նաև մեր Թինա Կարապետյան -Սիմոն Սենեկալ գեղասահքիպարային զույգը: