Հասարակական

Հայաստանում ՌԴ ՀՌՇ  ռազմակայանի զինծառայողների 100%-ը վերապատվաստվել են  COVID-19-ի դեմ

2 րոպեի ընթերցում

Հայաստանում ՌԴ ՀՌՇ  ռազմակայանի զինծառայողների 100%-ը վերապատվաստվել են  COVID-19-ի դեմ

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ՌԴ Հարավային ռազմական շրջանի ռազմակայանի զինծառայողներն ավարտել են նոր կորոնավիրուսային վարակի դեմ վերապատվաստումը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունից, պատվաստման երկրորդ բաղադրիչն ստանում են նաև քաղաքացիական անձնակազմի աշխատակիցները, որոնք անցնում են պլանային վերապատվաստում։

«Վերապատվաստումն ընթանում է ըստ պլանի, այս պահին բժշկական ծառայությունն արդեն վերապատվաստել Է ռազմակայանի զինծառայողների ողջ անձնակազմը, ավարտական փուլում է քաղաքացիական անձնակազմի աշխատակիցների վերապատվաստումը, նաեւ շարունակվում է ինչպես բոլոր կարգի զինծառայողների, այնպես էլ քաղաքացիական անձնակազմի ընտանիքների անդամների վերապատվաստումը»,- նշել է Հայաստանում ռուսական ռազմակայանի բժշկական ծառայության պետ, մայոր Վասիլի Պարամոնովը:

Վերապատվաստումն անցկացվում է ՀՌՇ շրջանային զինվորական կլինիկական հոսպիտալի եւ զորամիավորման բժշկական ստորաբաժանումների բազայի վրա:

Նախքան պատվաստման յուրաքանչյուր ընթացակարգն իրականացվում է պարտադիր բժշկական քննություն. բժիշկ մասնագետները հիվանդներին տեղեկացնում են մարդու օրգանիզմի վրա «Գամ-ԿՈՎԻԴ-Վակ» («Սպուտնիկ V») դեղամիջոցի ազդեցության մասին:

Բոլոր զինծառայողները, քաղաքացիական անձնակազմի աշխատակիցները և նրանց ընտանիքների անդամները պատվաստանյութի ներարկման ընթացակարգից հետո կես ժամ գտնվում են բժիշկների հսկողության տակ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում