Երևանում՝ 11:07,   11 Մայիս 2024

ԱՀԿ ղեկավարը զգուշացրել է կորոնավիրուսի նոր շտամերի պատճառով վարակման մեծ ալիքի մասին

ԱՀԿ ղեկավարը զգուշացրել է կորոնավիրուսի նոր շտամերի պատճառով վարակման մեծ ալիքի մասին

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը նախազգուշացրել է, որ աշխարհում կորոնավիրուսի նոր՝ «դելտա» և «օմիկրոն» շտամերի ի հայտ գալով հնարավոր է վարակման «նոր դեպքերի ցունամի» առաջանա: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին նա խոսել է լրագրողների հետ ճեպազրույցում:

Գեբրեյեսուսը նշել է, որ «դելտա» և «օմիկրոն» շտամերի պատճառով վարակման դեպքերը մեծանում են, իսկ դրա հետ՝ ավելանում են հոսպիտալացման ու մահացության դեպքերը: Նա հատկապես մտահոգիչ է անվանել փաստը, որ «օմիկրոն» շտամը շատ ավելի վարակիչ է: «Դա կարող է առաջացնել դեպքերի ցունամի, ինչը ողջ աշխարհում զգալիորեն կուժեղացնի ճնշումը առողջապահական համակարգերի վրա»,- ասել է նա:

Գեբրեյեսուսը նշել է, որ բարելավվել է իրադրությունն աշխարհում պատվաստանյութերի մատակարարման հետ կապված:«Սակայն հարուստ երկրների կողմից բուստերային պատվաստումներին մեծ ուշադրության հատկացումը կրկին կարող է աղքատ երկրների շրջանում պատվաստանյութերի պակասի պատճառ դառնալ»,- ասել է ԱՀԿ ղեկավարը՝ հորդորելով հարուստ երկրներին ու պատվաստանյութեր արտադրողներին աշխատել միասին՝ հասնելու ամեն երկրի բնակչության 70 տոկոսի պատվաստման նպատակի իրականացմանը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am