Երևանում՝ 11:07,   4 Հունիս 2024

ՌԴ-ն տեղեկություն է տրամադրել ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի ձերբակալման մասին

ՌԴ-ն տեղեկություն է տրամադրել ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան 
Ուրիխանյանի ձերբակալման մասին

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինները տեղեկություն են փոխանցել հետախուզման մեջ գտնվող, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի ձերբակալման մասին։ «Արմենպրես»-ի հետ զրույցում շրջանառվող տեղեկությունը հաստատեց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։

«Այո, ռուսական կողմը տեղեկատվություն տրամադրել է այդ մասին»,-ասաց Սարգսյանը։

Տիգրան Ուրիխանյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել  ՀՀ քրեական օրենսգրքի 442 հոդվածի հատկանիշներով` այն է՝ պաշտոնատար անձի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am