Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Հենրիխ Մխիթարյանը մտադիր չէ հեռանալ Սերիա Ա-ից

Հենրիխ Մխիթարյանը մտադիր չէ հեռանալ Սերիա Ա-ից

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մտադիր չէ հեռանալ Սերիա Ա-ից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Tuttosport-ը: Հռոմեական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մտադիր չէ միանալ Մոսկվայի «Սպարտակ»-ին ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո: Հայ կիսապաշտպանը ցանկություն ունի մնալ Իտալիայում և խաղալ Սերիա Ա-ում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է հեռանալ «Ռոմա»-ից ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Հայ կիսապաշտպանը գոհ չէ, որ քիչ խաղաժամանակ է ստանում «Ռոմա»-ում: Մոուրինյոն Մխիթարյանին այլ խաղային դիրքում է տեսնում, ինչը ևս հեռանալու պատճառ կարող է դառնալ:

Իսկ ռուսական ԶԼՄ-ներն էլ գրում էին, որ  Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված են ռուսական ակումբները: Այս ակումբերն են Մոսկվայի «Սպարտակը», ԲԿՄԱ-ն, Սանկտ Պետերբուրգի «Զենիթը»:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]