Սպորտ

Հայտնի են Հայաստանի 2021թ․ 10 լավագույն մարզիկները

1 րոպեի ընթերցում

Հայտնի են Հայաստանի 2021թ․ 10 լավագույն մարզիկները

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարզական լրագրողների և ազգային թիմերի գլխավոր մարզիչների քվեարկության արդյունքում հայտնի են դարձել Հայաստանի 2021 թվականի «Տարվա 10 լավագույն մարզիկների» անունները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` դեկտեմբերի 21-ին կայացած քվեարկությանը լրագրողներից մասնակցեցինսպորտային 15 թղթակից և ազգային ֆեդերացիաների ներկայացուցիչները:

Քվեարկության արդյունքում ձևավորվել է հետևյալ տասնյակը՝ ըստ այբբենական կարգի՝

ԱլեքսանյանԱրթուր- հունահռոմեական ըմբշամարտ

ԱմոյանՄալխաս- հունահռոմեական ըմբշամարտ

ԲաչկովՀովհաննես- բռնցքամարտ

ԴավթյանԱրթուր- սպորտային մարմնամարզություն

ԼալայանՎարազդատ- ծանրամարտ

ԴանիելյանԷլինա- շախմատ

ՀարությունյանԱրսեն- ազատ ոճի ըմբշամարտ

ՄարտիրոսյանՍիմոն- ծանրամարտ

ՄինասյանԳոռ- ծանրամարտ

Չալոյան Դավիթ- բռնցքամարտ

«Տարվա համակրանք» մրցանակը, որի համար քվեարկել են երկրպագուները, ստացել է աշխարհի չեմպիոն Մալխաս Ամոյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում