Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի նախնական փուլի հանդիպումները
1 րոպեի ընթերցում

Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի նախնական փուլի E խմբի հանդիպումները։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։

Օգոստոսի 26-ին, ժամը 15։00-ին կհանդիպեն գերմանական «Վայլիմդորֆ»-ն ու իսլանդական «Ռեյկյավիկ»-ը։
Ժամը 19:00-ին պայքարի մեջ կմտնի Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր «Յունիսպորտ»-ը: Հայկական թիմի մրցակիցը էստոնական «Տալլին»-ն է։