Հասարակական

Մեկնարկել են Wizz Air ավիաընկերության Վիլնյուս- Երևան-Վիլնյուս երթուղով չվերթերը

1 րոպեի ընթերցում

Մեկնարկել են Wizz Air ավիաընկերության Վիլնյուս- Երևան-Վիլնյուս երթուղով չվերթերը

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Wizz Air ավիաընկերությունը սույն թվականի դեկտեմբերի 19-ից տվել է Վիլնյուս-Երևան-Վիլնյուս երթուղով չվերթերի մեկնարկը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից, չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի և կիրակի օրերին:

«Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ wizzair.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:

Շնորհավորում ենք մեր գործընկերներին և մաղթում անվտանգ թռիչքներ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում