Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Եվրոպայում գազի գինն իջել Է հազար խորանարդ մետրի դիմաց 1 500 դոլարից

Եվրոպայում գազի գինն իջել Է հազար խորանարդ մետրի դիմաց 1 500 դոլարից

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայում գազի գինը դեկտեմբերի 15-ին բորսայական սակարկությունների բացմանը 1 տոկոսով նվազել Է եւ իջել հազար խորանարդ մետրի դիմաց 1 500 դոլարից ցած, վկայում են Լոնդոնի ICE սակարանի տվյալները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նիդեռլանդների TTF հաբում հունվարի ապառնագրի գինը Երեւանի ժամանակով 11:02-ի դրությամբ իջել Է հազար խորանարդ մետրի դիմաց մինչեւ 1 481 դոլար: Մեկ օր առաջ՝ դեկտեմբերի 14-ին, Եվրոպայում գազի բորսայական սակարկությունները փակվել են հազար խորանարդ մետրի դիմաց 1 522 դոլարի նշագծում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am