Սպորտ

Մխիթարյանով հետաքրքրված են «Ինտեր»-ը, «Միլան»-ը... 

1 րոպեի ընթերցում

Մխիթարյանով հետաքրքրված են «Ինտեր»-ը, «Միլան»-ը... 

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Հռոմի «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված են իտալական այլ ակումբներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Calciomercatonews-ը։ Ըստ պարբերականի, Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված են Իտալիայի գործող չեմպիոն «Ինտեր»-ը և «Միլան»-ը: Մխիթարյանի գործող պայմանագիրը «գայլերի» հետ նախատեսված է մինչ ընթացիկ մրցաշրջանի ավարտը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է հեռանալ «Ռոմա»-ից ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Հայ կիսապաշտպանը գոհ չէ, որ քիչ խաղաժամանակ է ստանում «Ռոմա»-ում: Մոուրինյոն Մխիթարյանին այլ խաղային դիրքում է տեսնում, ինչը ևս հեռանալու պատճառ կարող է դառնալ:

Իսկ ռուսական ԶԼՄ-ներն էլ գրում էին, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված են ռուսական ակումբները: Այս ակումբերն ենՄոսկվայի «Սպարտակը», ԲԿՄԱ-ն, Սանկտ Պետերբուրգի «Զենիթը»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում