Տնտեսություն

Շրի Լանկան հետաքրքրված է Հայաստան թանկարժեք քարեր արտահանելու հեռանկարով

2 րոպեի ընթերցում

Շրի Լանկան հետաքրքրված է Հայաստան թանկարժեք քարեր արտահանելու հեռանկարով

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում Շրի Լանկայի դեսպանատունը Շրի Լանկայի Ոսկերչական իրերի ազգային մարմնի և Հայաստանում Շրի Լանկայի հյուպատոս Սարգիս Թարվերդյանի հետ համատեղ դեկտեմբերի 2-ին կազմակերպել է վիրտուալ հանդիպում թանկարժեք քարերի հայ գնորդների և Շրի Լանկայից թանկարժեք քարեր արտահանողների միջև։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ այս մասին գրում է news.lk կայքը։

Վիրտուալ քննարկմանը ներկայացվել են Շրի Լանկայից թանկարժեք քարեր արտահանող 8 ընկերությունների շնորհանդեսները և Շրի Լանկայի թանկարժեք քարերի արդյունաբերության առավելությունների մասին ակնարկ. ակնարկը ներկայացրել է Շրի Լանկայի ոսկերչական ազգային մարմնի օգնական Այոմա Դիասը:

Ռուսաստանում Շրի Լանկայի դեսպան, Ջանիթա Լիընեջը, որը միաժամանակ հավատարմագրված է ՀՀ-ում, կարևորել է երկու երկրների միջև համագործակցության հնարավորությունները՝ հաշվի առնելով Շրի Լանկայում թանկարժեք քարերի հարուստ պաշարները և Հայաստանի ծաղկող ակնագործության և ոսկերչական արդյունաբերությունը:

Հանդիպմանը հայկական կողմից միացել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի խորհրդական Գագիկ Մկրտչյանը, Հայաստանի Ոսկերչական իրերի ասոցիացիայի ղեկավար Հակոբ Դարբինյանը, Երևանի պետական ոսկերչական գործարանի ղեկավարը և բիզնես ոլորտի մի խումբ ներկայացուցիչներ։

Հանդիպման ավարտին կողմերը որոշել են մշակել հետագա համագործակցության ճանապարհային քարտեզ, հստակեցնել շահագրգիռ հայ գնորդների ցուցակները և շարունակել քննարկումները՝ փոխշահավետ գործընկերություն ստեղծելու համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում