Վարչապետը Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի փոքր կայունացում է նկատում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված փոքր կայունացում է նկատվում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ամենօրյա թվերի մի փոքր նվազում ունենք։ Կոչ եմ անում, խնդրում եմ, հորդորում պահպանել հակահամաճարակային կանոնները՝ դիմակ դնել և պատվաստվել։ Սեփական օրինակով եմ համոզվել, որ պատվաստումը միակ միջոցն է, որը մեզ կօգնի հաղթահարել կորոնավիրուսի համավարակը և խուսափել մահերից»,–ասաց վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ պատվաստանյութի երկրորդ չափաբաժինը ստացածների թիվը 300 հազարը հատել է, ընդհանուր պատվաստումները՝ 954 հազարը։