Հայաստանում մեկ օրում հաստատվել է Covid-19-ի 1482 դեպք. մահացել է 36 մարդ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում նոյեմբերի 11-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 325 հազար 521 դեպք, որոնցից 287 հազար 856-ն՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 29 հազար 438 բուժառու: Ընդհանուր կատարվել է 2 միլիոն 215 հազար 632 թեստավորում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, մանրամասնելով, որ վերջին մեկ օրում կատարվել է 13 հազար 310 թեստավորում, գրանցվել է 1482 նոր դեպք: Առողջացածների թիվը 1522-ն է, մահացել է 36 մարդ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 6867 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1360 է: