Փարիզում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լը Դրիանը հայտնել է Փարիզում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպման մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի ԱԳ նախարարն այդ մասին գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:
«Այսօր Փարիզում ես հանդիպումներ ունեցա Հայաստանի և Ադրբեջանի իմ գործընկերների հետ, որպեսզի օգնեմ թուլացնել լարվածությունը: Ֆրանսիան մոբիլիզացված է մնում Մինսկի խմբում: Մենք չենք մոռանում մեկ տարի առաջ բռնկված պատերազմի զոհերին»,- գրել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը:
Ֆրանսիայի ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ Ֆրանսիայի ԱԳ նախարարը ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ առանձին հանդիպումներից հետո բացել է Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո նրանց համատեղ հանդիպումը: